Կայքի հին տարբերակը
Եռակի տոն Ալավերդի քաղաքում (17.07.2011)

Ինչպես և նախորդ տարիներին, քաղաքային տոնակա­տարու­թյուն­ները սկսվեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մոմավառությամբ, որից հետո Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարչական շենքում կազմակերպված քննարկման շրջանակներում՝ տոնական անցուդարձը լուսաբանելու նպատակով ժամանած լրագրողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարներին, Լոռու մարզպետի տեղակալին, Ալավերդու քաղաքապետին և այդ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավորին: Հանդիսավոր միջոցառումները շարունակվեցին Ալավերդու մշակույթի կենտրոնում, որտեղ դահլիճի նախասրահում կազմակերպվել էր հայտնի քանդակագործ, ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի քանդակների ցուցադրությունը: Քանդակները հեղինակի կողմից հանդիսավոր հանձնվեցին «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանն ու Ալավերդի համայնքին: Դրանց նախատիպերը գործարանի նախկին աշխատողներն են, որոնց հետ ավելի քան հիսուն տարի առաջ հանդիպել և նրանց կերպարները հավերժացրել էր հայտնի արվեստագետը:

Այնուհետև հանդիսույթը տեղափոխվեց դահլիճ, որտեղ ներկաներին շնորհավորանքներ հղեցին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը: Քաղաքապետն իր ելույթի ավարտին՝ Ալավերդու օրվա առթիվ պարգևներ հանձնեց ստեղծագործական-աշխատանքային նվաճումներով աչքի ընկած մի շարք ալավերդցիների: Բոլոր ելույթ ունեցողներն առաջնահերթ անդրադարձան պղնձաձուլական գործարանի դերին Ալավերդի համայնքի կյանքում՝ համոզմունք հայտնելով, որ հանքագործությունն ու մետալուրգիան Ալավերդիում ունեն ապագա: Վալերի Մեջլումյանն իր շնորհավորական խոսքի շրջանակներում ընդհանրական կերպով անդրադարձավ Հայաստանում «Վալլեքս» խմբի գործունեության տասնհինգամյա ուղուն: Նա մասնավորապես նշեց, որ անցած ժամանակահատվածում խմբի ընկերությունները Հայաստանի և Արցախի տնտեսություններում իրականացրել են շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար ծավալով նեդրումներ, որից շուրջ 100 մլն-ը՝ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքա­վայրի շահագործման ծրագրում: Առաջիկա երկու տարիների ընթացքում ակնկալվում է այդ ծրագրում ևս մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի նեդրում, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում «Վալլեքս» խմբի ներդրումները Հայաստանում և Արցախում կգերազանցեն կես միլիարդ ԱՄՆ դոլարը:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը և «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը, ովքեր թանկարժեք նվերներով՝ խմբի ընկերությունների անունից պարգևատրեցին շուրջ 90 աշխատակիցների: Մասնակիցներին շնորհավորեց և «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» պատվոգրերն՝ այդ պարգևին արժանացած աշխատակիցներին հանձնեց «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ Ալավերդու տարածաշրջանային տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը:

Տոնական հանդիսույթը շարունակվեց Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտումկազմակերպված շքեղ համերգով` Հայաստանի երգի պետական թատրոնի երգիչներիմասնակցությամբ: Համերգի ընթացքում «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցչի կողմից Ալավերդու քաղաքապետին հանձնվեց հավաստագիր առ այն, որ ողջունելով ՀՀ Լոռումարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերըհամայնքների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ՝ «Վալլեքս» խմբի «ԲեյզՄեթըլս» փակ բաժնետիրական ընկերության անունից Ալավերդի համայնքին նվիրվում է աղբահանության մեքենա, որպես Դրմբոն – Ալավերդի, ԼՂՀ Մարտակերտի շրջան – ՀՀ Լոռումարզ ծաղկող բարեկամության նշան: Տոնական միջոցառումը եզրափակվեց շքեղ հրավառությամբ:

Լուսաբանում ԶԼՄ-ներում

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն

«Արմենիա» հեռուստաընկերություն «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն
Տեղական՝ Անկյուն գումարած 3 ՀԸ

Մամուլ

«Հետք» ինտերնետային թերթ

«Ազգ» օրաթերթ

«Առավոտ» օրաթերթ

Еженедельник "Деловой Экспресс"