Կայքի հին տարբերակը
ԵԱՀԿ ներկայացուցիչները ճանաչողական շրջայցով եղան Ալավերդու պղնձաձուլական գործարանում (19.09.2011)

Այդուհետ կազմակերպվեց քննարկում Ալավերդու քաղաքապետարանի շենքում, որի շրջանակներում քննարկվեցին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ ֆինանսական մասնակցությամբ «Անահիտ կանանց աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Անվտանգ միջավայր» ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացվեցին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության բնապահպանական քաղաքականության հիմնական սկզբունքները:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի նամակը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Արզումանյանին:

Հարգելի պարոն Արզումանյան,

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ 2011թ. սեպտեմբերի 15-ին Ալավերդի այցելած ԵԱՀԿ պատվիրակությանը հյուրընկալելու համար:

Ձեր կողմից կազմակերպված շրջայցը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում և տրված բացատրություններն ու պարզաբանումները բարձր գնահատվեցին բոլոր մասնակիցների կողմից:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Ձեր ընկերության վարած թափանցիկ և բաց երկխոսության պատրաստ քաղաքականությունը համագործակցության լավագույն օրինակն է Հայաստանում: Այս մոտեցումը ավելի շատ հնարավորություններ է ընձեռում բնապահպանական մարտահրավերների արդյունավետ լուծման համար և ճանապարհ հարթում կայուն տնտեսական զարգացման համար. այն հավելյալ խթան է երկրում կառավարումը բարելավելու ԵԱՀԿ-ի ջանքերի համար: Ձեր ներգրավ­վածությունը Օրհուսի գործընթացներին, ինչպես նաև մկնդեղի գերեզմանոցի նախագծի «Քաղաքացիական գործընթացներ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի» ծրագիրը այդ աջակցության ապացույցն են: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի ապագայում ևս:

Հարգանքներով՝

Դեսպան Սերգեյ Կապինոս

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար

Լուսաբանում ԶԼՄ-ներում

Անկյուն գումարած 3 ՀԸ