Կայքի հին տարբերակը
Նորություններ Ալավերդու Օրհուս կենտրոնում քննարկվեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական անվտանգության խնդիրները (02.05.2013)

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը հանդիպմանը ներկայացնում էին տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, ընկերության՝ Ալավերդու տարածաշրջանային տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը և այլ աշխատողներ:

Պղնձաձուլական գործարանի բնապահպանական անվտանգության հարցերը քննարկվեցին տարածաշրջանի հիմնախնդիրների համատեքստում. մասնակիցներին ներկայացվեց տեղեկատվություն անցած տարիների ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից իրականացված բնապահպանական միջոցառումների և դրանց արդյունքների մասին, քննարկվեց տարածաշրջանում առողջապահական իրադրությունը, աղբահանության խնդիրների լուծման նպատակով համայնքների ուժերի համատեղման հնարավորությունները, սննդամթերքի անվտանգության, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի գործառնության և այլ հարցեր: Անդրադարձ եղավ նաև «Մանեսի գունավոր մետաղների գործարան» ԲԲ ընկերության մկնդեղի թափոնակուտակիչի հետ կապված բնապահպանական ռիսկերին և այդ խնդրի լուծման հնարավոր տարբերակներին: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը պատրաստակամություն հայտնեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությամբ ծրագրերի շրջանակներում օժանդակելու այդ թափոնակուտակիչի վերակառուցմանը՝ մասնավորապես ստանձնելով այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ֆինանսավորման հիսուն տոկոսը:

Լուսաբանում ԶԼՄ-ներում

Անկյուն գումարած 3