Կայքի հին տարբերակը
Հայտարարություն (05.09.2014)

Տեղեկացնում ենք, որ, Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կոշաբերդի նորակառույց ծխատարի ծխնելույզի հանգույցում համալիր վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, 08.09.2014թ.-11.09.2014թ. ժամանակահատվածում նախատեսվում է գործարկել և շահագործել գործարանի 100 մետրանոց ծխնելույզը:

Այդ ժամանակահատվածում արտացոլիչ վառարանի և կոնվերտորի բեռնվածության նվազեցման միջոցով որոշակիորեն կնվազեցվեն արտանետվող արտադրական գազերի բացարձակ ծավալները՝ ազդակիր համայնքներում մթնոլորտի գետնամերձ շերտերում վնասակար նյութերի կանխատեսելի ավելացումը հնարավորինս կանխելու նպատակով: